Հայոց լեզու

Վաղակատար ներկա կամ սահմանական անցյալ Սահմանական անցյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ՝ անցյալ ժամանակում, ավարտված գործողություն: Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկա ձևերով, որի համար էլ կոչվում է վաղակատար ներկա: Խոնարհի՛ր երգել, բարձրանալ բայերը: Կազմի՛ր ժխտական ձևերը: երգել եմ-չեմ երգել, երգել ես-չես երգել, երգել է-չի երգել, երգել ենք-չենք երգել, երգել եք-չեք երգել, երգել են-չեն երգել։բարձրացել եմ-չեմ բարձրացել, բարձրացել ես-չես բարձրացել, բարձրացել է-չի բարձրացել, բարձրացել ենք-չենք բարձրացել, բարձրացել եք-չեք բարձրացել, բարձրացել են-չեն բարձրացել։ Անցյալ վաղակատար Անցյալ վաղակատարը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն: Կազմվում է վաղակատար … Читать далее Հայոց լեզու

Տնային Աշխատանք. Գրականություն

2-րդ մասԱմոթի ու գարշանքի զգացումով համակված՝ սկսեց ծիծաղել: Վախենում էր օրիորդի աչքերի մեջ նայելուց, ուստի ժամացույցին նայեց եւ ջանաց շարունակել ծիծաղը: Եվ սարսափելի բան էր տղայից մեկ ժամ ոչ մի բանի վրա ծիծաղել խնդրելը, ստիպելը, եւ ապա պաղատելը, որ առանց պատճառի ծիծաղի: Սակայն պիտի ծիծաղեր, թեպետ ոչ մի ժամ, բայց պիտի փորձեր, են դեպքում ինչ-որ բան պետք է աներ: Ամենից տարօրինակը իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, որ հետզհետե սկսեց ծիծաղաշարժ դառնալ, եւ իսկապես երջանկացրեց նրան, քանի որ իրապես ծիծաղելու պատճառը դարձավ, եւ հիմա իսկապես ծիծաղում էր, ողջ շնչով ու արյունով, ըստ էության, իր ծիծաղի կեղծության վրա, եւ ամոթն անհետում էր, որովհետեւ այս ծիծաղը կեղծիք չէր, եւ ամբողջ դասարանը ծիծաղով լի էր, եւ ամեն բան կարգին էր թվում, եւ ընդամենը երկու րոպե էր անցել:Եվ սկսեց մտածել ամենուրեք տեղի ունեցող ծիծաղելի բաների մասին, մտաբերեց ողջ քաղաքը եւ այնտեղ քայլող մարդկանց, որ փորձում էին տպավորիչ եւ պատկառազդու լինել, սակայն ինքը գիտեր, նրանք չէին կարող իրեն խաբել, գիտեր, թե որքան ազդեցիկ էին նրանք եւ նրանց խառնվածքը: Նրանց մեծ բաների մասին խոսելու կերպը կեղծ էր ու սնափառ, եւ դա ծիծաղեցնում էր նրան, եւ մտաբերեց երիցական եկեղեցու քարոզչին, նրա աղոթելու կեղծավոր կերպը. «Տեր Աստված, եղիցի կամքը քո», եւ ոչ ոք աղոթքներին չէր հավատում, եւ մեծ ավտոմեքենաներով կարեւոր մարդիկ, Կադիլակներ եւ Փաքարդներ, որ սուրում էին ճանապարհներով, իբրեւ ինչ-որ տեղ ունեին հասնելու, եւ հանրային նվագախմբի հանդեսները, այս բոլոր կեղծապատիր բաները իսկապես ծիծաղեցնում էին նրան, եւ մեծ տղաները, որ վազում էին մեծ աղջիկների ետեւից` շոգից հևասպառ, և ընդամենը երկու հոգով անցնող տաքսիները, մեկում` բեղավոր մի մարդ, մյուսում` պառավ մի կին: Զվարճալի էր: Եվ ծիծաղեց, մինչեւ որ շունչը կտրվեց ու դեմքը կարմրեց, եւ ահա ամոթն անհետել էր եւ ինքը ծիծաղում եւ նայում էր միսս Վիսիկիին, եւ ահա, Տեր իմ Աստված, օրիորդի աչքերն արցունքոտ էին: Աստված վկա, ինքը միսս Վիսիկիի վրա չէր ծիծաղում, այլ ծիծաղում էր այն բոլոր տխմարների եւ օրեցօր նրանց արած ապուշությունների վրա, այդ կեղծիքի վրա: Եվ այդ ամենը զզվելի էր, միշտ ուզում էր ճիշտ բան անել, եւ միշտ հակառակն էր ստացվում: Ուզում էր պատճառը հասկանալ, այս աղջկա ներսում կատարվածը, թաքուն մասը, չէ՞ որ ինքը նրա համար էր ծիծաղել, եւ ոչ թե իր հաճույքի համար, եւ ահա նա դողում էր, ու խոնավ աչքերից արցունքներ էին հոսում, եւ դեմքը տագնապալի էր, իսկ ինքը շարունակում էր ծիծաղել իր հոգու մեջ փոթորկվող զայրույթից, անձկությունից ու հիասթափությունից: Ծիծաղում էր աշխարհի երեսին եղած բոլոր զգայացունց բաների վրա, բաներ, որոնց համար մարդիկ աղիողորմ լալիս են` փողոցներում մոլորված ու լքված շները, խոնջացած ձիերը, որ մտրակվում ու տապալվում են, երկչոտ ու վախլուկ մարդիկ, որոնք ներքնապես փշրվում են գեր եւ անգութ, ներքնապես գեր ու սնափառ մարդկանց ճնշման տակ, եւ մայթի վրա մեռած փոքրիկ թռչունները, եւ ամենուր թյուրիմացությունները, հավերժական պայքարն ու անգթությունը, բաներ, որոնք մարդուն չարասիրտ են դարձնում, եւ զայրույթն իր ծիծաղը արցունքի էր վերածում: Երկուսը` դատարկ դասարանում, իրենց մենության եւ շվարածության մեջ մերկ, քույր եւ եղբայր, եւ երկուսն էլ տենչում էին կյանքում նույն մաքրությանն ու պարկեշտությանը, երկուսն էլ կամենում էին մասնակից լինել միմյանց ճշմարտությանը, եւ սակայն ինչ-որ կերպ երկուսն էլ՝ օտարական, միմյանց անհաղորդ եւ միայնակ:Լսեց օրիորդի խեղդվող հեծկլտոցը, ամեն բան տակնուվրա եղավ, եւ տղան սկսեց լալ, իսկապես լալիս էր, մանկան նման, կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել, նա երեսը ձեռքերով ծածկել էր եւ կուրծքը հեւում էր, եւ եթե սա էր կյանքի ընթացքը, ապա չէր ուզում ապրել:Չիմացավ, թե ինչքան լացեց, սակայն հանկարծ զգաց, որ այլեւս ոչ լալիս է, եւ ոչ էլ ծիծաղում, եւ որ սենյակը անդորրավետ էր: Ինչ ամոթալի բան: Վախենում էր գլուխը բարձրացնել եւ ուսուցչուհուն նայել: Զզվելի բան էր:- Բեն:Ձայնը խաղաղ, հանդարտ եւ հանդիսավոր էր: Այլեւս ինչպե՞ս կարող էր նայել նրա դեմքին:- Բեն:Գլուխը բարձրացրեց: Օրիորդի աչքերը չոր էին, եւ նրա դեմքը, առավել քան երբեւէ, գեղեցիկ էր ու պայծառ:- Խնդրում եմ արցունքներդ սրբիր, թաշկինակ ունե՞ս:- Այո:Տղան սրբեց իր արցունքոտ աչքերը ու մաքրեց քիթը: Այս ինչ տրտմալի էր աշխարհը: Որքան մռայլ էր ամեն ինչ:- Բեն, քանի՞ տարեկան ես:- Տասը:- Ի՞նչ ես մտադիր անել: Ուզում եմ ասել…- Չգիտեմ:- Հայրդ ի՞նչ է անում:- Դերձակ է:- Այս դպրոցը սիրո՞ւմ ես:- Կարծում եմ, այո:- Եղբայրներ, քույրեր ունե՞ս:- Երեք եղբայր, երկու քույր:- Ճամփորդելու մտադրություն ունե՞ս, ուրիշ քաղաքներ չե՞ս ուզում տեսնել:- Տարօրինակ էր, իր հետ խոսում էին, ինչպես մեծահասակ մեկի հետ, եւ ուզում էին իր գաղտնիքներն իմանալ:- Այո:- Ո՞ւր:- Չգիտեմ: Նյու Յորք, երեւի, եւ հին հայրենիքս:- Հին հայրենի՞քդ:- Միլան, Իտալիա, հորս քաղաքը:- Օ՜հ:Ինքն էլ էր ուզում օրիորդին հարցնել իր մասին, որտեղից էր եկել, ուր պիտի գնար: Կամենում էր չափահաս մեկը լինել, բայց վախենում էր: Օրիորդը հանդերձարան գնաց, վերարկուն, գլխարկն ու պայուսակը բերեց եւ սկսեց վերարկուն հագնել:- Վաղն արդեն այստեղ չեմ լինի: Օրիորդ Շարփը ապաքինվել է, եւ ես պետք է մեկնեմ:Շատ տխրեց, բայց ասելու բան չգտավ: Օրիորդը ձգեց վերարկուի գոտին եւ ժպտալով գլխարկը դրեց գլխին: Աստված իմ, այս ինչ աշխարհ է, նախ ստիպել էր իրեն ծիծաղել, ապա` լացացրել էր, իսկ հիմա այս ամենը: Այժմ առանց նրա իրեն մենակ էր զգում: Ո՞ւր էր գնում, այլեւս նրան չէ՞ր տեսնելու:- Բեն, հիմա կարող ես գնալ:Բենը տեղում գամված նայում էր նրան ու չէր ուզում գնալ, ուզում էր նստել եւ նրան նայել: Հիվանդագին մենավոր զգալով՝ դանդաղորեն մոտեցավ դռանը եւ գնաց հանդերձարան՝ գլխարկը վերցնելու, եւ շրջվեց վերջին անգամ օրիորդին նայելու համար:- Մնաք բարով, օրիորդ Վիսիկ:- Գնաս բարով, Բեն:Այժմ նա վազում էր դպրոցի խաղաբակի միջով, մինչ փոխանորդ ուսուցչուհին պատշգամբում կանգնած աչքի պոչով հետեւում էր նրա շարժումներին: Բենը չգիտեր, թե ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր էր, եւ վախենում էր ետ դառնալով ստուգել, թե արդյո՞ք օրիորդն էլ իրեն էր նայում: Նա մտածում էր` «Եթե շտապեմ, կարող է պատահի, որ Դեն Սիթիին, Դիք Քորքորանին եւ մյուս տղաներին հասնեմ, ու թերեւս բեռնատար շոգեքարշի մեկնելու պահին հասնեմ: Էհ, ոչ ոք պիտի պատահածին տեղյակ չլիներ, թե ինչպես էր ինքը ծիծաղել ու լացել:Ամբողջ թափով վազեց դեպի Սաութըրն Փասիֆիք երկաթուղին: Բոլոր տղաներն արդեն գնացել էին, եւ շոգեքարշն էլ էր մեկնել, եւ նա նստեց էվկալիպտի ծառերի տակ: Ողջ աշխարհը խառնաշփոթության մեջ էր:Հետո դարձյալ սկսեց լալ: Առաջադրանքներ1. Բացատրի՛ր վերնագիրը: Վերնագիր՝ Ծիծաղը բնութագրում է, որ մարդկանց բնորոշ ռեակցիան է,ներառում է յուրահատուկ ձայներ և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ։ Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ) կամ հոգեկան խանգարման հատկանիշ։2. Բնութագրի՛ր Բենին: Բենը շատ զգայուն էր, զվարճալի, մի փոքր ծիծաղասեր և հասկացող։3. … Читать далее Տնային Աշխատանք. Գրականություն