Ամփոփիչ ստուգման հարցաշար՝ 9-րդ դասարան

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրըԹեմա 31. Հայաստանի առաջին հանրապետությունըԹեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովումԹեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերըԹեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներինԹեմա 35. ՀՀ անկախության գործընթացըԹեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումըԹեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքըԹեմա 38. ՀՀ միջազգային դրությունըԹեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի … Читать далее Ամփոփիչ ստուգման հարցաշար՝ 9-րդ դասարան

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։  Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն կոչ էր … Читать далее Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Անկախության նվաճումից, հատկապես արցախյան ազատագրական պատերազմից հետո աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարացման գործընթացների վրա։ Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների երկրորդ՝ 1995թ. հունիսի 23-ի ընտրությունների ժամանակ։ 1996թ. նոյեմբերին կայացան ԼՂՀ առաջին նախագահի ընտրությունները, որի արդյունքում հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։ Շուտով, 1997թ., Ռ. Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության … Читать далее Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընթացավ Արցախյան երկրորդ պատերազմը։ Ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, կարողացան գրավել Ֆիզուլին, Ջաբրայիլը, Հադրութը, Զանգելանը, Շուշին և որոշ տարածքներ շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում։ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրվեց կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարություն (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան), որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։ Ներկայացնենք ստորագրված փաստաթղթի հիմնական դրույթներն … Читать далее Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական … Читать далее Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունը առաջինը ճանաչել ու դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի Հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ, 2001-ին ՝ Եվրախորհրդի։ 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 1991թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ն ճանաչեց ՀՀ անկախությունը։ Հաջորդ … Читать далее Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական առավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ … Читать далее Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Հռչակագրում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի … Читать далее Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ։  Դեոևս 1939 թ, օգոստոսի 22-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ 0բերզալցբուրգում Երրորդ ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Հիտլերը հատուկ ցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա։ Ապա, իբրև այդ հրեշավոր միտքը հաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում, ո"վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»։  Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։  1941 թ. օգոստոսի 25-ին "Правда" թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները։ Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին։ Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»։  Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր։  Խորհրդային Հայաստանում իրագործված ոազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը։ 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեոնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը։ Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։