Գրականություն․ Տնային աշխատանք

-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:- Այո, ուզում եմ, որ ծիծաղես:Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:- Ծիծաղի՛ր:Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:- Բայց ինչո՞ւ:Ինչո՞ւ: Ամեն ինչ խճճված, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, կաշկանդված միտք` ասես անիմաստորեն որոգայթն ընկած:- Պիտի ծիծաղես իբրեւ պատիժ: Դասարանում ծիծաղեցիր, հիմա էլ իբրեւ պատիժ պիտի ինքդ քեզ մեկ ժամ, մեն -մենակ`առանձին ծիծաղես:Զզվելի էր: Ամենեւին հաճելի չէր դասարանում մենակ մնալը: Այդ գաղափարի մեջ իմաստ չկար: Ինչի՞ վրա պիտի ծիծաղեր: Մարդ չի կարող հենց այնպես ծիծաղել: Պետք է զվարճալի, զավեշտական կամ սնափառ մի բան լիներ, ծիծաղաշարժ մի բան: Այս ամենն այնքան տարօրինակ էր: Oրիորդի շարժուձեւը, նայելու կերպը, ուշիմությունը, նրբությունը, հայացքի սրությունը իրենց մեջ տարօրինակ եւ սահմռկեցնող բան ունեին: Իրենից ի՞նչ էր ուզում: Եվ ի հավելումն այդ ամենի` դպրոցի հոտը, հատակի յուղը, կավճափոշին, այդ գաղափարի հոտը, տղաների մեկնումը` առանձնություն եւ տխրություն:- Ցավում եմ, որ ծիծաղեցի:Ծաղիկն ամոթխածորեն հակվում էր: Տղան իսկապես ցավում էր պատահածի համար, ցավում էր, ոչ թե իր, այլ օրիորդի համար: Նա դեռատի աղջիկ էր, փոխանորդ ուսուցչուհի, և նրա մեջ կար այդ տխրությունը, այնքան հեռալուր ու անըմբռնելի: Այն տխրությունն ամեն առավոտ իր հետ դպրոց էր գալիս, և տղան դրա վրա էր ծիծաղել, ծիծաղաշարժ էր օրիորդի որևէ բան բացատրելու կերպը, ասելու ձեւը, յուրաքանչյուրին նայելու նրա եղանակը: Նա բնավ չէր ուզեցել ծիծաղել, բայց հանկարծ ծիծաղել էր, եւ օրիորդը նայել էր նրան, եւ ինքն էլ նայել էր նրա դեմքին, եւ այդ հաղորդակցությունը մի պահ էր տեւել, ապա զայրույթն ու ատելությունը նրա աչքերի մեջ. «Դասերից հետո այստեղ պիտի մնաս»: Չէր ուզեցել ծիծաղել, պարզապես այդպես էր պատահել, եւ նա ցավ էր զգում պատահածի համար. հարկ էր, որ օրիորդն այս ամենը հասկանար: Աստված իմ, ինչպե՞ս հասկացներ:- Ժամանակ ես կորցնում, սկսիր ծիծաղել:Օրիորդը թիկունքը շրջած գրատախտակի վրայի բառերն ու թվանշաններն էր սրբում` Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, Սֆինքս, Նեղոս, 1865, 1914. բայց լարվածությունը, նույնիսկ մեջքը շրջած, այդ պրկումը դեռեւս դասարանի մեջ, պարապության պատճառով ընդգծված, չափազանցված ու ճշգրիտ դարձած. իր միտքն ու նրա միտքը, իրենց վիշտը, կողք կողքի, պայքարի մեջ, ինչո՞ւ: Ինքն ուզում էր բարեկամ լինել, այն առավոտ, երբ նա դասարան էր մտել, նա կամեցել էր բարեկամ լինել: Տղան անմիջապես զգացել էր նրա տարօրինակությունը, հեռավորությունը, ուրեմն ինչո՞ւ էր ծիծաղել: Ինչո՞ւ ամեն բան սխալ ձեւով էր պատահում: Ինչո՞ւ ինքը պիտի լիներ նրան վիրավորող անձը, մինչ ի սկզբանե կամենում էր նրա բարեկամը լինել:- Չեմ ուզում ծիծաղել:Ձայնի մեջ մարտահրավեր եւ միաժամանակ` հեծկլտոց, ամոթալի հեծկլտոց: Ինչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: Չէր կամեցել անգութ լինել: Ինչո՞ւ օրիորդն անկարող էր ըմբռնել այդ: Սկսեց ատելություն ապրել նրա հիմարության, բթամտության եւ կամակորության համար: Պիտի չծիծաղեմ, թող միսթր Քեզվելը կանչի եւ ինձ մտրակել տա, միեւնույն է, չեմ ծիծաղի: Սխալվել եմ: Ուզում էի արտասվել կամ այլ մի բան, բայց ոչ ծիծաղել, ի վերջո: Մտրակին կարող եմ դիմանալ: Տեր Աստված, ցավեցնում է, բայց ոչ այսքան, մտրակը զգացել եմ մեջքիս վրա, տարբերությունը գիտեմ:Լավ, թող մտրակեն, հոգ չէր, խայթվելու նման մի բան, որի պատճառած սուր ցավը օրեր է տեւում, թող գլուխը ծռեն ու մտրակեն, պիտի չծիծաղի:Սեղանի առջեւ նստած օրիորդի իրեն նայելը նկատեց, բարձրաձայն գոռալու պատճառով հուզված եւ հոգնած էր երեւում եւ սրսփում էր, եւ նրա հանդեպ գթասրտության զգացումով համակվեց, տանջալից գորովանքի զգացում ապրեց, ինչո՞ւ էր ինքը խեղճ փոխանորդ ուսուցչուհուն այդքան վիշտ պատճառում, ում իրապես սիրում էր, ծեր եւ տգեղ ուսուցչուհի չէր նա, այլ գեղեցիկ փոքրիկ աղջիկ էր, որ առաջին իսկ օրից ահուդողով դասարան էր մտել:- Խնդրում եմ ծիծաղես:Եվ ինչ նվաստացում, չէր հրամայում, այժմ պաղատում էր, աղաչում էր, որ ծիծաղի, մինչ ինքը ծիծաղել չէր ուզում: Մարդ ի՞նչ պետք է անի, Աստված իմ, մարդ ի՞նչ պետք է անի, որ կամովին շիտակ լինի, այլ ոչ թե պատահաբար սխալ գործի: Իսկ ի՞նչ էր ուզում լսել օրիորդը: Իր խնդուքը լսելով ի՞նչ հաճույք կարող էր ապրել: Ինչ տխմար աշխարհ, մարդկանց տարօրինակ զգացումները, ծածկամտությունը, յուրաքանչյուր անձ իր պատյանում կծկված, ինքն իր մեջ թաքնված: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչ-որ բան են ուզում տալ եւ ուրիշ բան են տալիս: Լավ, հիմա պիտի ծիծաղեր ոչ թե իր, այլ օրիորդի համար: Հիմա պիտի ծիծաղեր, եթե դա նույնիսկ իրեն նողկանք պատճառեր: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպես որ էր: Այժմ օրիորդը չէր ստիպում, որ ծիծաղեր, այլ խնդրում, աղաչում էր, որ ծիծաղեր: Չգիտեր, թե այս ամենի տակ ինչ է թաքնված, բայց ուզում էր իմանալ: Խորհեց. «Գուցե կարողանամ ինչ-որ զվարճալի պատմություն մտաբերել», եւ ջանաց վերհիշել իր լսած բոլոր զավեշտական պատմությունները, տարօրինակ է, բայց ոչինչ չկարողացավ մտաբերել: Ծիծաղ պատճառող այլ բաների մասին եւս մտածեց, օրինակ՝ Էն Գրենի քայլվածքը, սակայն այն այլեւս ծիծաղելի չէր: Դասարանում Հենրի Մայոն` Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմի տողերը սխալ արտաբերելով հեգնելը, որ տղաներին արտասվելու չափ ծիծաղեցնում էր, այլեւս ծիծաղելի չէր. «Ահեղ ծովի ջրերի մոտ, ահեղ ծովի ջրերի մոտ, եկավ ամենազորը»… եւ այլն: Բայց, արի ու տես, որ այլեւս զվարճալի չէր, մեռյալ եւ անիմաստ բանի էր վերածված, այլեւս չէր կարողանում դրա վրա ծիծաղել: Աստված իմ, է՛հ պարզապես պիտի ծիծաղեր, դերասանություն պիտի աներ, հա՛, հա՛, հա՛, աշխարհում իր համար ամենադյուրին բանը այժմ այնքան դժվար էր: Առաջադրանքներ Գրի՛ր բառերի բացատրությունը:Խոնջացած, տկարանալ,   որոգայթ: Խոնջացած-հօգնածՏկարանալ-որևէ բանում թույլ գտնվելորոգայթ-ծուղակ Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: խոնջացած-հօգնածսրտառուչ-Սիրտ գրավողհարաճուն-անընդհատ աճողանհրապույր-ոչ գրավիչզավեշտական- Ծիծաղ առաջացնողսնափառ-տոգորված մարդսահմռկեցնող-Սարսափեցնողամոթխածորեն-ամաչկոտ կերպովհակվել- Թեքվել մի բանի վրա Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն: խստապիրկ- խստ+ա+պիրկ-բաղադրյալահուդող-ահ+ու+դող-բաղադրյալհամառությունը-համ+առ+ություն-բաղադրյալդերասանություն-դեր+ա+սան+ություն-բաղադրյալ Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: … Читать далее Գրականություն․ Տնային աշխատանք

Դասարանական և Տնային աշխատանք․ Հայոց լեզու

14.05.2021 Դասարանում Ընթերցանություն գրադարանում: Տնային աշխատանք 1.Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը: Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ: Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր-Սահմանական եղանակ։Բ. Գնաս,գնայիր-ըղձական եղանակ։Գ. Կգնաս, կգնայիր-ենթադրական եղանակ։Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր-Հարկադրական եղանակ։Ե. Գնա՛, մի՛ գնա-Հրամայական եղանակ։ 2.. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը: Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը: Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ: 3.. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր: Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում: Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է: Ընկեր Տաթև կներեք, բայց ես չհասկացա և չկարողացա գրել այս վարժությունը։ 4.Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր: Օրինակ` խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):Վազել-Վազեց նել,պարել-պարեց նել,աշխատել-աշխատեց նել,ուտել-ուտելց նել,կարմրել-կարմրեց նել,սովորել-սովորեց նել,խմել-խմեց նել,շփոթել-շփոթեց նել,լռել-լռեց ներ,վստահել-վստահեց նել,հագենալ-հագեց նել,մոտենալ-մոտեց նել,մերձենալ-մերձաց նել։

Մեխանիկական աշխատանք ; Հզորություն

10․05-14․05 Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն: Դասարանում քննարկվող հարցեր. 1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը Ֆիզիկայում <<աշխատանք>> բառը օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ ուժի շնորհիվ անցնում է պանապարհ։ 2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա ազդող ուժից, հենց այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից: 3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը A=FsԱշխատանք … Читать далее Մեխանիկական աշխատանք ; Հզորություն