Գրկանություն․18․02․2021թ․

Կարդա՛  Թումանյանի ,,Անգին քարը,,  հեքիաթը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը,  բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ, մտքերդ հեքիաթի վերաբերյալ, արդյոք հեքիաթը որևէ գաղափար է արտահայտում: 

Այս հեքիաթի միջոցով կարող են շատ մարդիկ շատ լավ բաներ սովորել։ Թագավորը իրոք շատ լավ մարդ էր, բայց նա կարող էր լինել ավելի լավ քան նկարագրված է հեքիաթում։ Նա շատ ճիշտ արեց, որ քարի անունը դրեց (Անգին քար), որովհետև այդ քարը իրոք անգին էր։ Ինձ թվում է, որ թագավորը չուսումնասիրեր աղքատի մասին նրան չէր կարողանա օգնել։ Եվ հենց այս խոսքերից հետո՝ (Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։
Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.
— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…
— Թագավորն ապրած կենա, — պատասխանեց աղքատը,
— Թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։ Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։) աղքատը շատ դուր եկավ թագավորին։ Այս հեքիաթը ասելիքն այն է, որ պետք չէ գնել շատ թանկանոց նվեր, կարելի է նվիրել այն ինչ կա քո սրտում։

Оставьте комментарий