Սոցիալական և Սեռական հավասարություններ

Սոցիալական հավասարություն, սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։ Սոցիալական հավասարությունը պահանջում է սոցիալական դասի կամ կաստայի՝ օրինականորեն կիրառված սահմանների, ինչպես նաև անձի ինքնության անկապտելիությամբ պայմանավորված խտրականության բացակայություն։ Մասնավորապես, սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն, գտնում են, որ հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։

Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման հնարավոր ուղիները։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ 17-րդ դարի Անգլիական և 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Գրակքոս Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։

Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։

Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։

Սոցիալական հավասարության մասին անդրադառնալիս մարքսիզմ-լենինիզմի դասական համարվողներպնդում էին, որ անհավասարության իրական հիմքը կապված էր արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով։

Սեռական հավասարություն, գենդերային հավասարություն, հասկացություն, որը ենթադրում է իրավահավասարություն կնոջ և տղամարդու միջև տարբեր բնագավառներում՝ սոցիալ-տնտեսական և մշակութային, քաղաքական և քաղաքացիական ոլորտներում։

Արդի ժամանակներս քաղաքակրթության զարգացման արդյունքում երկրների զգալի մեծամասնությունում գործում է սեռական հավասարությունը։

Որոշ իսլամադավան երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Աֆրիկյան մի շարք երկրներում կինը զրկված է վերոհիշյալ իրավունքներից։ Այդ երևույթը 18-րդ դարում հաղթահարվել է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և այլն։ Այդ առումով մեծ դեր է խաղացել «Կանանց խտրականության դեմ» կոնվենցիան, որի դրույթները սահմանում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը պետական կառավարման ոլորտում

Արաբական երկրներում, որոնք հայտնի են կանաց ավելի ցածր իրավական կարգավիճակով, տեղի են ունեցել որոշ դրական փոփոխություններ։ Օրինակ այստեղ առաջին անգամ դատավոր է ընտրվել արաբ կին։ Քաղաքականության առումով դրականապես՝ գնահատվում նաև այն հանգամանքը, որ որոշ երկրներում պետության գլխի պաշտոնում են գտնվում կինը օրինակ Կոստա Ռիկայի նախագահը Լաուրա Չինչիլիան է. Սեռային տարբերությունը չի կարող առնչվել գործնական հատկությունների հետ, դրա վառ օրինակ է Եկատերինա Երկրորդը։

Оставьте комментарий