Իմ կարդացած հեքիաթը

 

Ա. Կարդացած ստեղծագործության անվանումը, հեղինակը

Արքայադուստր Սեպտեմբերը հեղինակ՝ Սոմերսեթ Մոյեմը

Բ. Տեղեկություններ այդ հեղինակի կյանքի մասին, ի՞նչ նշանավոր գրքեր է նա գրել

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈՅԵՄ /1874-1965/ Սոմերսեթ Մոյեմը անգլիացի գրող է։ Այս հեքիաթը գրել է 1922 թվին՝ Արևելքում ապրած տարիների և սիամական լեգենդների ազդեցուցյամբ։

 

Գ. Ո՞վ էր ձեր կարդացած գրքի հերոսը, բնությագրեք, նկարագրեք նրան

Արքայատուստր Սեպտեմբերը շատ բարի հոգատար և ընկերասեր էր:

Դ. Թվարկեք ստեղծագործության բոլոր հերոսներին և մեկական բառով գրեք, թե նրանաք ինչպիսին էին:

Արքայադուստր Սեպտեմբեր-ընկերասեր

Իր մայրը- բարի  և հոգատար,

Իր հայրը-շատ կոպիտ ու տհաճ անձնավորություն

Դ. Ի՞նչ սովորեցիք այդ գրքից

Ես սովորել եմ այս գրքից, որ չի կարելի մեկը մյուսի հանդեպ չար լինի։

Ե. դուրս գրեք ձեզ ամենից շատ դուր եկած հատվածը:

Ամենասկզբում  Սիամի թագավորը երկու դուստր ունեցավ ու նրանց անունները դրեց Օր ու Գիշեր։ Հետո երկու՛սն էլ ունեցավ ու փոխեց առաջինները՝ բոլորին կոչելով տարվա եղանակների անուններով՝ Գարուն, Աշուն, Ամառ, Ձմեռ։ Բայց հետո թագավորը երեք ուրիշ դուստր էլ ունեցավ ու նորից փոխելով առաջինների անունները՝ յոթին էլ անվանեց շաբաթվա օրերի անուններով։ Իսկ երբ ծնվեց թագավորի ութերորդ դուստրը, խեղճը մոլորվեց մնաց, մինչև որ հանկարծ միտն ընկան տարվա ամիսները։ Թագուհին ասաց, որ նախ՝ ընդամենը տասներկու ամիս կա, հետո բացի դրանից, ինքն այդքան շատ նոր անուն չի հիշի ու կխառնի։ Բայց թագավորը հետևողական մարդ էր ու երբ որևէ բան էր որոշում, դրանից հետո որ ուզենար էլ, միտքն այլևս ոչ մի կերպ չէր փոխի։ Թագավորը փոխեց իր բոլոր դուստրերի անուններն ու դրեց Հունվար, Փետրվար, Մարտ, (իհարկե՝ սիամերեն), մինչև հասավ կրտսերին, ու անունը դրեց Օգոստոս, իսկ դրանից հետո ծնվածի անունը դրեց Սեպտեմբեր։

  • Հիմա մնացին միայն Հոկտեմբերը, Նոյեմբերն ու Դեկտեմբերը,-ասաց Թագուհին։ — Նրանցից հետո ստիպված ամեն ինչ պիտի նորից սկսենք։
  • Ստիպված չենք լինի,-ասաց թագավորը,-որովհետև իմ կարծիքով՝ ուզածդ տղամարդու համար էլ տասներկու դուստրը լրիվ հերիք է։ Մեր սիրելի, փոքրիկ Դեկտեմբերի ծննդից հետո ստիպված պիտի գլուխդ կտրեմ։ Այս խոսքի վրա թագավորը դառը-դառը հեկեկաց, քանի որ ծայրաստիճան սիրում էր թագուհուն։ Սա, անշուշտ, թագուհուն դրեց անհարմար վիճակի մեջ, որովհետև թագուհին գիտեր, որ եթե թագավորն ստիպված իր գլուխը կտրի, ապա շատ, շատ կվշտանա։ Հետո այնքան էլ հարմար բան չի, երբ գլուխդ կտրում են։

Բայց պարզվեց, որ նրանք անհանգստանալու բան չունեն, որովհետև Սեպտեմբերը նրանց վերջին դուսրն էր։ Սեպտեմբերից հետո թագուհին միայն որդի էր ունենում, որդիներին կոչում էին այբուբենի տառերի անուններով՝ Այբ, Բեն, Գիմ, Դա և այլն (իհարկե՝ նորից սիամերեն), այնպես որ դեռ երկար ժամանական անհանգստության պատճառ չէր լինի, քանի որ հասել էին ընդամենը Ժա տառին։

Оставьте комментарий